• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 14
    10, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին: Ընդգծելով Կալիֆոռնիայի նահանգի, մասնավորապես Լոս Անջելեսի հետ Հայաստանի ունեցած երկարամյա սերտ հարաբերությունների կարևորությունը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է այն ոլորտները, որտեղ համագործակցության և առկա կապերն էլ ավելի խորացնելու առավել մեծ ներուժ կա՝ նոր տեխնոլոգիաներ, գիտություն, կրթություն,...
  • 12
    10, 2019
    Այս մրցանակը հիշեցում է, որ Խաղաղությունը սակարկության առարկա չէ․ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին Այս մրցանակը հիշեցում է, որ Խաղաղությունը սակարկության առարկա չէ․ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Աբիյ Ահմեդին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ։ «Մրցանակը շնորհվել է այնպիսի նշանավոր անձի, նվիրյալ պետական գործչի և խիզախ քաղաքական գործչի, որը վճռական ջանքեր է գործադրել՝ հարևան Էրիթրեայի հետ սահմանային հակամարտությունը կարգավորելու համար։ Մոլորակի ցանկացած մասում խաղաղության հաստատումը բոլոր ազգերի համար բացարձակ նպատակ է, և լարվածության...
  • 11
    10, 2019
    Եթե մեզանից յուրաքանչյուրն օգնի լիարժեք կյանք վերադարձնել այս երիտասարդներին՝ մեծ գործ արած կլինի. նախագահը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրում ընդգրկված երիտասարդների ֆոտոաշխատանքների ցուցադրությանը Եթե մեզանից յուրաքանչյուրն օգնի լիարժեք կյանք վերադարձնել այս երիտասարդներին՝ մեծ գործ արած կլինի. նախագահը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրում ընդգրկված երիտասարդների ֆոտոաշխատանքների ցուցադրությանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ներկա են գտնվել «Երևան, իմ սեր» հիմնադրամում բացված՝ «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակից, զինվորական ծառայության ընթացքում վիրավորված, առողջական խնդիրներ ձեռքբերած չորս երիտասարդների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությանը: «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը նշել է, որ Հանրապետության նախագահի կողմից «Հայրենիքի պաշտպան» ձեռնարկի մասին հայտարարելուց հետո...
  • 11
    10, 2019
    Միասին հնարավոր է շատ ավելին անել. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին Միասին հնարավոր է շատ ավելին անել. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է հայ և գերմանացի գիտնականներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին: Նախագահ Արմեն Սարգսյանը 2018թ. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած պաշտոնական այցի ընթացքում հյուրընկալվելով «ԴԵԶԻ»-ում՝ կարևորել էր հայ գործընկերների...
  • 11
    10, 2019
    Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև լավ կամուրջ է. նախագահն ընդունել է «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադրին Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև լավ կամուրջ է. նախագահն ընդունել է «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադրին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը: Հանդիպմանը Ուլֆ Շնայդերը հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և...
  • 11
    10, 2019
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի մասնակիցներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի մասնակիցներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին: Արդեն երրորդ տարին «Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում: Այս տարի այն անցկացվում է «Առաջնորդությունը բիզնեսում» խորագրով: Հյուրերը պատմել են իրենց հանդիպումների, տպավորությունների մասին՝ նշելով, որ դպրոցի ձևաչափը լավ հնարավորություն է ստեղծում...
1
...
454
455
456
457
458
459
460
461
462
463
464
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: