• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 19
    12, 2019
    Վստահ եղեք, որ մեր երկրում ձեր նկատմամբ ուշադրությունը կբարձրանա. նախագահը Ակնաշեն համայնքում հյուրընկալվել է բազմազավակ ընտանիքում Վստահ եղեք, որ մեր երկրում ձեր նկատմամբ ուշադրությունը կբարձրանա. նախագահը Ակնաշեն համայնքում հյուրընկալվել է բազմազավակ ընտանիքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Նախագահն այցն սկսել է Ակնաշեն համայնքից, որտեղ հյուրընկալվել է Էլմիրա Կարապետյանի բազմազավակ ընտանիքում: Ընտանիքի 7 անչափահաս երեխաներից 6-ը դպրոցական են: Ընտանիքի հայրը մահացել է 2017 թվականին, մայրը՝ Էլմիրա Կարապետյանը, միայնակ է մեծացնում երեխաներին ու հոգում ընտանիքի կարիքները: Նախագահ Սարգսյանը ծանոթացել և զրուցել է երեխաների հետ: Նրանք պատմել են իրենց ուսման, նախասիրությունների ու...
  • 19
    12, 2019
    Շնորհակալ եմ ձեր ոգու ուժի համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին Շնորհակալ եմ ձեր ոգու ուժի համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով: Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում...
  • 17
    12, 2019
    Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին:
  • 17
    12, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը...
  • 17
    12, 2019
    Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գործադիր տնօրենին Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գործադիր տնօրենին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինստիտուտի հետ ծրագրերի իրականացման հնարավորություններին, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և խնդիրների շուրջ: Արևելք-Արևմուտք ինստիտուտը միջազգային հեղինակավոր թինք-թենք (think tank) է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես, կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության,...
  • 16
    12, 2019
    Վստահ եմ, որ կշարունակեք ամրապնդել մեր ձեռքբերումները. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը Վստահ եմ, որ կշարունակեք ամրապնդել մեր ձեռքբերումները. նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, մենք դարեր ի վեր մշակութային և պատմական ամուր կապեր ենք ունեցել,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: -...
1
...
457
458
459
460
461
462
463
464
465
466
467
...
1361
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: