• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 27
    01, 2020
    Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ Ասելով պետություն՝ մենք հասկանում ենք նաև բանակ, ասելով հզոր բանակ՝ հասկանում ենք հզոր պետություն. նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ Բանակի օրվա առթիվ, Հանրապետության նախագահի հրամանագրերով , հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինվորներ, սպաներ, գեներալներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Հանրապետության նախագահի հրամանագրերով մի խումբ բարձրաստիճան զինվորականների շնորհվել են նոր զինվորական կոչումներ: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների...
  • 27
    01, 2020
    Ճանաչումն ընդամենը քայլ է, սակայն քայլ է դեպի ապագա. նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը Ճանաչումն ընդամենը քայլ է, սակայն քայլ է դեպի ապագա. նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը: Հանրապետության նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին: «Կարծում եմ՝ այս միջոցառմանը մասնակցելը...
  • 26
    01, 2020
    Սուրբ քաղաքի մշակութային լանդշաֆտի անբաժանելի մասը. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Երուսաղեմի Ռոքֆելլեր հնագիտական թանգարանում դիտել են հայկական հախճապակուն նվիրված ցուցադրությունը Սուրբ քաղաքի մշակութային լանդշաֆտի անբաժանելի մասը. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Երուսաղեմի Ռոքֆելլեր հնագիտական թանգարանում դիտել են հայկական հախճապակուն նվիրված ցուցադրությունը Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Երուսաղեմում այցելել են Ռոքֆելլեր հնագիտական թանգարան և դիտել այստեղ բացված՝ հայկական հախճապակուն նվիրված ցուցադրությունը, որը կազմակերպել է հախճապակու ստեղծմամբ զբաղվող Բալյանների հայտնի ընտանիքի չորրորդ սերնդի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը: Հայկական հախճապակին իր պայծառ գույներով Սուրբ քաղաքի մշակութային լանդշաֆտի անբաժանելի մասն է: Հայաստանի նախագահի հետ զրույցում Սեդրակ...
  • 26
    01, 2020
    Փոխգործակցության մեծ հնարավորություններ կան. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ Փոխգործակցության մեծ հնարավորություններ կան. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով:...
  • 26
    01, 2020
    Ես կցանկանամ այս հաստատությունը տեսնել մեր գործընկերների ցանկում. նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ Ես կցանկանամ այս հաստատությունը տեսնել մեր գործընկերների ցանկում. նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի Սիվան ասել է,...
  • 26
    01, 2020
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Թել Ավիվի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Թել Ավիվի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Յաֆֆայում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի: Նախագահը և տիկինը շրջել են եկեղեցական համալիրում, մոմ վառել, զրուցել հոգևորականների հետ: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 10 դար առաջ: Ժամանակին հայ ուխտավորները երկար ճանապարհ կտրելով՝ Յաֆֆայով էին հասնում Երուսաղեմ, գիշերում, ապա շարունակում ճանապարհը: Այդ իսկ պատճառով եկեղեցին ստացել է ուխտավորների և...
1
...
417
418
419
420
421
422
423
424
425
426
427
...
1332
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: