Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
26
01, 2020
Փոխգործակցության մեծ հնարավորություններ կան. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի նախագահի հետ
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս մասնավորապես շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման մի շարք նորարարական լուծումներով:...
26
01, 2020
Ես կցանկանամ այս հաստատությունը տեսնել մեր գործընկերների ցանկում. նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական և տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքը։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետև՝ հանդիպել ուսանողության հետ: Ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ուրի Սիվան ասել է,...
26
01, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Թել Ավիվի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Յաֆֆայում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցի: Նախագահը և տիկինը շրջել են եկեղեցական համալիրում, մոմ վառել, զրուցել հոգևորականների հետ: Եկեղեցին կառուցվել է ավելի քան 10 դար առաջ: Ժամանակին հայ ուխտավորները երկար ճանապարհ կտրելով՝ Յաֆֆայով էին հասնում Երուսաղեմ, գիշերում, ապա շարունակում ճանապարհը: Այդ իսկ պատճառով եկեղեցին ստացել է ուխտավորների և...
26
01, 2020
Կարևոր է, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, հաջորդ...
25
01, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Israir Airlines ավիաընկերության ղեկավարության հետ
Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Israir Airlines ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ուրի Սիրկիսի և ընկերության գործառնությունների տնօրեն Դորիթ Կալիմիի հետ: Զրուցակիցները, մասնավորապես, խոսել են օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության, մասնավորապես Թել Ավիվի և Երևանի միջև կանոնավոր օդային չվերթների կազմակերպման հնարավորությունների մասին:
25
01, 2020
Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում, ոչ միայն մերն են, այլև համաշխարհային մշակույթինը. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հակոբեանց Մայր տաճար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար: Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում Հանրապետության նախագահին են ներկայացվել տաճարի պատմությունը, պատմամշակութային արժեքները: Նշվել է, որ հատկապես առանձնահատուկ...
1
...
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
...
1264