Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
25
12, 2020
«Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք, ես՝ ձեզ հետ, դուք՝ ինձ հետ»․ նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ
Գյումրի աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում հանդիպել է պատերազմին մասնակցած շիրակցի մի խումբ ժամկետային և պայմանագրային զինծառայողների ու կամավորականների հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Շնորհակալություն հայտնելով հայրենիքը պաշտպանելու և անձնուրաց ծառայության համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատերազմում մեր զինվորը չի պարտվել, մեր...
25
12, 2020
Հանրապետության նախագահը և Շիրակի թեմի առաջնորդը մտահոգություն ու անհանգստություն են հայտնել երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում նախագահ Սարգսյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: Հանրապետության նախագահը և Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ և պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով...
24
12, 2020
Տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր:
24
12, 2020
Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը տնտեսության տարբեր ոլորտների ու ճյուղերի, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարների վրա: Հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց ծրագրերի ու անելիքների մասին:
24
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ քննարկվել են միջազգային ատյաններում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող հարցեր
Շարունակելով քննարկումները միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող խնդիրների շուրջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու...
24
12, 2020
Այսօր ամենակարևորն իրավիճակը հաղթահարելն է, որպես երկիր և ժողովուրդ դրանից արժանապատվորեն դուրս գալը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԴԿ և «Ժառանգության» ղեկավարներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին: Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, որ մեր երկրի առջև ներկայումս ծառացած սպառնալիքների...
1
...
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
...
1361