Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
11
07, 2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է դեսպանին, Եգիպտոսի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, զարգացում և հաջողություններ։ «Շնորհիվ նաև Ձեր ջանքերի՝ հայ-եգիպտական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում և հաջողություններ արձանագրում։ Պատահական չէ, որ Եգիպտոսը եղել է այն...
10
07, 2025
Նախագահի աջակցությամբ անվանի փիլիսոփա Կարեն Սվասյանի գրադարանի արժեքավոր մասը փոխանցվել է Մատենադարանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է փոխանցվել անվանի փիլիսոփա, մշակութաբան, գրականագետ և թարգմանիչ Կարեն Սվասյանի գրադարանի և արխիվային հավաքածուի մի մասը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ներկայացնելով փիլիսոփայի գրադարանի արժեքավոր հավաքածուն, պատմել է, որ ընթացիկ տարվա ընթացքում այցելել է Կարեն Սվասյանի Բազելի բնակարան և նրա տիկնոջ՝ Անաիդա Սվասյան-Գալոյանի հետ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ ստորագրել...
10
07, 2025
Նախագահը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։ Նրանց ուղեկցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի և դոցենտ Սիրինյանի երկարամյա գործունեությունն...
10
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Հայաստան․ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագրով բիզնես համաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի բարձր հովանու ներքո Երևանում կայացել է «Հայաստան․ տարածաշրջանային հաջողության արագացում» խորագիրը կրող բիզնես համաժողովը՝ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման շրջանակում։ Նախագահը ողջունել է ներկաներին և հանդես եկել ելույթով՝ նշելով հանդիպման կարևորությունը։ Իր խոսքում նա շեշտել է համագործակցության, փոխվստահության և ընդհանուր արժեքների շուրջ համախմբման անհրաժեշտությունը՝ ի նպաստ կայունության և...
05
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակի և պետական խորհրդանիշերի օրվա առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է...
04
07, 2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և դեսպանատանը կատարած աշխատանքի համար վերջին հինգ տարիների ընթացքում։ Ձեր հետևողական ու նվիրված գործունեությամբ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում»:...
1
...
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
...
1333