Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
01
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը: Նորանշանակ դեսպանն ասել է, որ ուրախ է ներկայացնել Միացյալ Թագավորությունը Հայաստանում, և ինքն ու իր թիմն ակնկալում են սերտ համագործակցություն՝ ի նպաստ ՄԹ-Հայաստան հարաբերությունների խորացման և ամրապնդման: Դեսպանը Հայաստանի նախագահին է փոխանցել Նորին Մեծություն Թագուհու...
31
03, 2021
Արկադի Տեր-Թադևոսյանի կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է. նախագահ Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ. «Անասելի ցավ եմ ապրում. այլևս մեզ հետ չէ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Արկադի Տեր-Թադևոսյանի մահը լոկ զինվորականի, փայլուն հրամանատարի կորուստ չէ: Նա ռազմական գործիչ էր, որն իր հսկայական ավանդն ու ներդրումն է ունեցել մեր բանակի ստեղծման ու կայացման, մեր ռազմական ձեռքբերումների մեջ՝ մինչև կյանքի վերջը ձգտելով օգտակար լինել հայրենիքին: Մենք դեռ շատ ենք...
31
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները:
31
03, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադրին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական համակարգի զարգացման, ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ: Նախագահն ասել է, որ կրթությունը երկրի զարգացման և ապագայի լավագույն ճանապարհն է, և ամեն ինչ պետք է անել որակյալ ու մրցունակ կրթական համակարգ ունենալու համար: «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահը տեղեկություններ է...
31
03, 2021
Ես ցանկանում եմ հավատալ, որ մենք ավելի ուժեղ կդառնանք, քանի որ դժվարությունները, խնդիրները և ճգնաժամերը քեզ ավելի ուժեղ են դարձնում. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: Իլյա Դորոնով- Պարոն նախագահ, նախ և առաջ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք խոսել այս պահին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, քանի որ երկիրը կրկին հայտնվել է իր համար կրիտիկական նշանակություն ունեցող կետում: Ուստի իմ առաջին հարցն է՝ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է քաղաքական իրավիճակն այսօր Հայաստանում: Ի՞նչ եք կարծում՝ վերջին շրջանում շատ չե՞ն քաղաքական...
30
03, 2021
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին (մաս 2-րդ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի 2-րդ մասը. Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, այսօրվա իրավիճակի մասին խոսակցությունը թույլ տվեք սկսել մի հարցից, որը, չգիտես ինչու, այս ամիսներին քիչ է քննարկվում, բայց, կարծում եմ, մոտակա մեկ-երկու տարում կլինի ամենավճռականը: Ամենախոր և զգայուն ճգնաժամը մեր տնտեսության մեջ է, տնտեսությունը խոր տեղապտույտի մեջ է: Ի՞նչ ելքեր եք տեսնում:...
1
...
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
...
1336