Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
03
05, 2021
Մենք պարտավոր ենք ձեռք ձեռքի աշխատել հանուն այն Հայրենիքի, որի մասին երազում էին նաև Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեր հայրենակիցները. նախագահ Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Ռուբեն Վարդանյանին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ջանքերի համար: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հայտարարվեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարվա հերոսների անունները: Առաջին անգամ, հիմնադրումից ի վեր,...
01
05, 2021
Մեր երկրի զարգացման օրակարգը պետք է ձևավորվի հենց մե՛ր կողմից ու իրականություն դառնա մե՛ր աշխատանքով. նախագահ Սարգսյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է, ևս մեկ հիշեցում, որ նույնիսկ և հատկապես ամենաբարդ ու ճակատագրական իրավիճակներում աշխատելն անհրաժեշտություն է՝ անձնական, ազգային, պետական անհրաժեշտություն: Յուրաքանչյուրիս մեջ կա ներուժ՝ անելու ավելին, հասնելու ավելիին, արթնացնելու կամ վերագործարկելու մեր մեջ այդ թաքնված ընդունակությունը: Ցանկացած մարդ, որն իր ընտանիքին, հայրենիքին, ժողովրդին ծառայելու ցանկություն ունի, պետք է կարողանա, հնարավորություն ունենա դա անել: Եվ դրա համար չպետք...
30
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձներ է հղել Սերժ Թանկյանին, Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական ուղերձներ է հղել System of A Down խմբի և Axis of Justice կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանին, կանադահայ կինոբեմադրիչ, ռեժիսոր Ատոմ Էգոյանին և նրա տիկնոջը՝ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ջանքերի համար: Սերժ Թանգյանին ուղղված ուղերձում նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրա հասարակական ու ազգային գործունեության համար. «Նաև ձեր ջանքերի արդյունքում է...
30
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել հայտնի ամերիկահայեր Էրիկ Էսրաիլյանին, Քիմ Քարդաշյանին և Շերելին Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել ամերիկահայ անվանի բժիշկ, Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և հայտնի երգչուհի Շերելին Սարգսյանին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի համար: Էրիկ Էսրաիլյանին հղած նամակում...
30
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց ավանդի համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի, ինչպես նաև հայապահպանության ու հայրենիքի զորացման նվիրական գործին արժանապատվորեն ծառայելու համար: Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանին, Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ...
30
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած...
1
...
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
...
1354