Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
27
09, 2020
Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում Ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան պատերազմ է ողջ հայ ժողովրդի դեմ: Այդ պատերազմն ուղղված է Արցախում մարդու ազատ ապրելու իրավունքի, արժանապատիվ և խաղաղ կյանք ու ապագա ունենալու դեմ: Խորը ցավ եմ ապրում ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների համար, որոնց թվում՝ երեխա և կին: Արցախի պաշտպանության բանակն իր առաջին իսկ պատասխանով վերստին ապացուցեց, որ պատրաստ է արագորեն արձագանքել ցանկացած ռազմական...
27
09, 2020
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իսրայելի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա Իսրայելի Պետության և ժողովրդի անունից իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել նախագահ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին: «Այս տարի տոնակատարությունները, ցավոք, տեղի են ունենում կորոնավիրուսի արդյունքում ծագած սահմանափակումների պայմաններում: Թույլ տվեք իմ զորակցությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին և...
27
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի արտահերթ նիստին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցերի:
26
09, 2020
Առկա է համագործակցությունը բարելավելու փոխադարձ ցանկության. նախագահ Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սերբիայի Հանրապետության քաղաքացիների և իմ անունից Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Լիովին հավատում եմ մեր երկկողմ հարաբերությունների առավել դինամիկ զարգացմանը՝ հիմնված համագործակցությունը բարելավելու փոխադարձ...
26
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ
Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը: «Ցանկանում եմ փաստել, որ կորոնավիրուսի շարունակվող համավարակն աննախադեպ մարտահրավեր է բոլորիս համար: Մաղթում եմ Ձեզ, ձեր կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին ուժ, կորով և առողջություն կորոնավիրուսը հաղթահարելու համատեղ ջանքերում», - մասնավորապես ասված է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի շնորհավորական ուղերձում:...
25
09, 2020
Իմ նպատակն է Հայաստանում ստեղծել միջավայր, որ հայ երիտասարդը ստիպված չլինի նորարարությունների համար մեկնել դուրս. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է FAST հիմնադրամ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST): Հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է հիմնադրամի գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց գործունեության ուղղություններով և նախագծերով: Հանրապետության նախագահին ներկայացվել են հիմնադրամի կրթական և գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց մի մասն իրականացվում է արտերկրի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ...
1
...
298
299
300
301
302
303
304
305
306
307
308
...
1280