Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
05
09, 2020
Դեպի ապագա տանող ճանապարհը պետք է հիմնված լինի մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության և ինդուստրացման գլոբալ գագաթնաժողովին (GMIS2020): Միջազգային հեղինակավոր այս գագաթնաժողովն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 4-5-ը՝ առցանց եղանակով և համախմբել համաշխարհային ավելի քան 90 առաջնորդների, ինչպես նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համար...
03
09, 2020
Հրայր Հովակիմյանին շնորհված Ազգային հերոսի կոչումը նաև նրա փրկած երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վաստակաշատ բժշկի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացած և Հայրենիքի շքանշանով պարգևատրված վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ: Խորհրդանշական համարելով, որ Հրայր Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանանում է Ազգային հերոսի կոչման, նախագահ Սարգսյանը շնորհավորել է մեծահամբավ բժշկին և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ: Նախագահը բարձր է գնահատել Հրայր Հովակիմյանի մատուցած...
02
09, 2020
Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը. նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Արցախի Անկախության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։ 1991 թ․ սեպտեմբերը ճակատագրական ու բախտորոշ էր հայ իրականության մեջ․ սեպտեմբերի 2-ին անկախություն հռչակեց Արցախը, իսկ սեպտեմբերի 21-ին իր անկախության հանրաքվեն անցկացրեց Հայաստանը: Արցախն էր այն կայծը, որից բռնկվեց ազատության բոցը և տարածվեց հայկական աշխարհում։ Մեր ժողովուրդը ոտքի ելավ պաշտպանելու իր իրավունքները և իր արժանի տեղը գրավելու ժամանակակից ազգերի ընտանիքում։ Սա մեր իղձերի իրականացման և...
02
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նախագահ Սարգսյանը նախագահ Հարությունյանին և բոլոր արցախցիներին ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և անսասան հավատ ապագայի նկատմամբ:
01
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Այսօր Գիտելիքի և դպրության օրն է, որի առթիվ շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում բոլորիդ։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին և առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին։ Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջև նպատակներ դնել, այլև հաղթահարել առաջացող դժվարությունները։ Դուք՝ այսօրվա...
31
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկկողմ համագործակցության ներուժի բացահայտմանը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակացության ընդլայնմանն ու հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը լիովին համահունչ են երկու երկրների երկարաժամկետ...
1
...
290
291
292
293
294
295
296
297
298
299
300
...
1263