Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
29
09, 2020
Մենք պետք է նայենք դեպի ապագա՝ զարգացնելով նոր տեխնոլոգիաները. նախագահ Արմեն Սարգսյանը բացման խոսքով հանդես է եկել իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել իտալական Milano Finanza Digital Week հեղինակավոր համաժողովին: Տնտեսության տարբեր ոլորտների վրա թվային տեխնոլոգիաների ազդեցությանը, ինչպես նաև արհեստական բանականության, կիբերանվտանգության խնդիրներին նվիրված համաժողովին մասնակցում են միջազգային խոշոր ընկերությունների, գիտական ու ակադեմիական շրջանակների, բանկային և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքի սկզբում խոսելով Արցախի նկատմամբ...
28
09, 2020
Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել առցանց անցկացվող կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC2020 համաժողովին, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ: Համաժողովի մասնակիցների թվում են նաև Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների,...
28
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակին և հայկական Զինված ուժերի կողմից հակառակորդին համաչափ հակահարված հասցնելուն միտված գործողություններին:
28
09, 2020
Երկխոսությունը պետք է լինի ոչ միայն գերտերությունների միջև, այլև ավելի ընդգրկուն. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC2020 համաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր բացման խոսքով հանդես է եկել կիբերանվտանգության միջազգային խոշոր CYBERSEC-2020 համաժողովում: Միջոցառման մասնակիցներին թվում են եղել նաև Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլոբալ ընկերությունների ղեկավարներ:...
27
09, 2020
Համախմբումը մեր հաղթանակների անվերապահ գրավականն է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում Ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիան պատերազմ է ողջ հայ ժողովրդի դեմ: Այդ պատերազմն ուղղված է Արցախում մարդու ազատ ապրելու իրավունքի, արժանապատիվ և խաղաղ կյանք ու ապագա ունենալու դեմ: Խորը ցավ եմ ապրում ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների համար, որոնց թվում՝ երեխա և կին: Արցախի պաշտպանության բանակն իր առաջին իսկ պատասխանով վերստին ապացուցեց, որ պատրաստ է արագորեն արձագանքել ցանկացած ռազմական...
27
09, 2020
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Իսրայելի նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Նա Իսրայելի Պետության և ժողովրդի անունից իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել նախագահ Սարգսյանին և Հայաստանի ժողովրդին: «Այս տարի տոնակատարությունները, ցավոք, տեղի են ունենում կորոնավիրուսի արդյունքում ծագած սահմանափակումների պայմաններում: Թույլ տվեք իմ զորակցությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին և...
1
...
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
...
1272