• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 25
    04, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել կիրակնօրյա պատարագին և Վարդան Գրեգորյանի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին Նախագահ Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել կիրակնօրյա պատարագին և Վարդան Գրեգորյանի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ս. Գայանե վանքում Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա են գտնվել կիրակնօրյա պատարագին և հոգեհանգստյան կարգին, որը մատուցվել է ամերիկահայ հայտնի մտավորական, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի հիշատակին։
  • 24
    04, 2021
    Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ձեր պատմական որոշումը մեծ կամքի և համարձակության դրսևորում էր. նախագահ Սարգսյանը պարգևատրել է Ֆրանսիայի Սենատի նախագահին և մի խումբ սենատորների Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ձեր պատմական որոշումը մեծ կամքի և համարձակության դրսևորում էր. նախագահ Սարգսյանը պարգևատրել է Ֆրանսիայի Սենատի նախագահին և մի խումբ սենատորների Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով hայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Պատվո շքանշանով է պարգևատրել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն, իսկ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի մի խումբ պատգամավորներ պարգևատրվել են Բարեկամության շքանշանով: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանձնել է պետական պարգևները և շնորհակալություն հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին:...
  • 24
    04, 2021
    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում: Ցավոք, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ...
  • 24
    04, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
  • 24
    04, 2021
    Մեծապես գնահատում ենք այն վերաբերմունքը, որ Ֆրանսիան ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին Մեծապես գնահատում ենք այն վերաբերմունքը, որ Ֆրանսիան ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Վերջինս Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը նշել է, որ իր համար կարևոր է Ցեղասպանության 106-րդ տարելիցի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակի կապակցությամբ գտնվել Հայաստանում և հարգանքի...
  • 24
    04, 2021
    Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է պատրաստ լինենք ամենօրյա ծանր աշխատանքի. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է պատրաստ լինենք ամենօրյա ծանր աշխատանքի. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Կիպրոսի պաշտպանության նախարարը նշել է, որ իր համար պատիվ է հայ ժողովրդի համար այս կարևոր օրը գտնվել Հայաստանում և հնարավորություն ունենալ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Եղել ենք Ցեղասպանության հուշահամալիրում և տպավորված ենք: Կիսում ենք բարեկամ հայ ժողովրդի ցավը և մեր աջակցությունը...
1
...
288
289
290
291
292
293
294
295
296
297
298
...
1333
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: