Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
14
10, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցվել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցվել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը:
14
10, 2020
Ռուսաստանը թերևս այն միակ երկիրն է, որ կարող է միջնորդ լինել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները շփման գծում և դրանից այն կողմ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Дождь» հեռուստաընկերությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ռուսաստանյան «Дождь» հեռուստաընկերությանը. Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարը չի գործում, այն չկա: - Ես ևս շնորհակալ եմ հանդիպման համար: Իսկապես, հրադադարը փաստացի չի գործում: Այն չի գործել առաջին իսկ օրվանից, երբ անմիջապես 12:00-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը, ցավոք,...
14
10, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են բարերարի ու «Վաչէ և Թամար Մանուկեան» հիմնադրամի կողմից Հայրենիքում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Հայաստանին և Արցախին նոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը:
13
10, 2020
Վստահությունը և բարեկամությունը մի բան են, որի մասին պետք է հոգ տանես ամեն օր. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը RT հեռուստաընկերությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել RT հեռուստաընկերությանը. Հարց- Պարոն նախագահ, շնորհակալ ենք այս դժվար ժամանակահատվածում մեզ ընդունելու համար: Ինչպես բոլորս գիտենք, բարդ ժամանակներում անհրաժեշտ է խոսել և լինել իրազեկ, այդ իսկ պատճառով մենք հիմա այստեղ ենք: Կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ վերջին զարգացումներ կան հակամարտության գոտում և ուղիղ պատասխանել հարցին՝ հրադադարը գործո՞ւմ է: - Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել RТ-ին այս...
13
10, 2020
Սա սարսափելի ցավ է. մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին: Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում...
10
10, 2020
«Հուսով եմ՝ հրադադարը կլինի խաղաղության գործընթացին վերադառնալու սկիզբը»,-հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանում բացված «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողով»-ում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո այսօր Երևանում բացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»: Հեռավար ձևաչափով անցկացվող գագաթնաժողովին մասնակցում են 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ: Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Սարգսյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր կոնֆերանսին հանդես են գալու...
1
...
286
287
288
289
290
291
292
293
294
295
296
...
1277