Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
30
10, 2020
Ահաբեկչությունն, արմատականությունն ու մոլեռանդությունը սահման չունեն և լուրջ սպառնալիք են մեր հասարակությունների համար. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Նիցցայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խորապես ցնցված եմ այս բարբարոս արարքից, որը հարվածեց Նիցցայի սրտին՝ Աստվածամոր տաճարին: Հայաստանը խստորեն դատապարտում է ատելության և անհանդուրժողականության այդ արարքը: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Ձեզ և Ֆրանսիայի ժողովրդին: Այս ողբերգական պահին մենք մտքով...
27
10, 2020
Կոչ ենք արել միավորել միջազգային հանրության ջանքերն՝ անհապաղ հրադադար հաստատելու և ավերիչ պատերազմը կանխարգելելու նպատակով. Բահրեյնի թագավորն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին
Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իրեն հղված նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մասին և նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի ու հեղինակության օգտագործման կարևորությունը՝...
26
10, 2020
Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը
The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Սեպտեմբերի 30-ին աշխարհի մի շարք առաջնորդներին հղած հատուկ իմ նամակում նկարագրում էի Կովկասի վիճելի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ հայեր և որն ագրեսիվ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը: Այն ժամանակ ես միայն մոտավոր կարող էի...
26
10, 2020
Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ աջակցությունը հայ ժողովրդին. նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ավստրիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ավստրիական կայուն փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ «Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի և ազատության համար, Ավստրիան վերստին...
24
10, 2020
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարեկամները պետք է անհապաղ արձագանքեն իրավիճակին. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ եգիպտական Al-Ahram Weekly պարբերականին. - Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում հրադադարի ռեժիմի պահպանման երկու որոշում է հաստատվել և երկուսն էլ խախտվել են: Երկուսն էլ ընդունվել են մարդասիրական նկատառումներով: Ադրբեջանը մեղադրեց Հայաստանին առաջին հրադադարի ռեժիմի խախտման համար, երկրորդի դեպքում` նույնպես: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսնակ Աբդուլլաևը հայտարարեց, որ Բաքուն մտադիր չէ պահպանել հրադադարի ռեժիմի խոստումը՝...
24
10, 2020
Վերջին իրադարձությունները վերստին վկայում են մեր ժողովրդի միասնականության և ինքնակազմակերպվելու որակների մասին․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի և ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի ղեկավարների հետ
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և ներկայացրել...
1
...
282
283
284
285
286
287
288
289
290
291
292
...
1277