Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
23
11, 2020
Կա փոխվստահություն, և կարող ենք աշխատել հանուն ապագայի․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Հայաստանի նախագահը շարունակում է արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու և ամրապնդելու կապերը։ Հորդանանի թագավորական ընդունելությունների պալատում այսօր տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Զինվորական...
23
11, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ: Ավելի քան երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, կորոնավիրուսային, առկա ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունների մասին:...
23
11, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ: Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր:
22
11, 2020
Հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն՝ աշխարհի հայկական եկեղեցիներում
Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկա գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Տրդատի բաց խորանին կատարված...
21
11, 2020
Հայ ժողովուրդը շնորհակալ է Ռուսաստանին և ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար. նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր խնդիրները նաև հոգեբանական են, ցավոք, նաև կա կորոնավիրուսը և շատ...
20
11, 2020
Եթե պետությունը, ժողովուրդը ձեռք ձեռքի տված կարողանան ամուր կանգնել ոտքերի վրա, ողջ աշխարհը մեզ հարգելու է. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին
Արամ Աբրահամյան- Նախ և առաջ, կցանկանայի անդրադառնալ նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանը: Ինչպե՞ս եք Դուք այն բնութագրում՝ կապիտուլյացիա, պարտության ընդունում, հրադադար: Արդյո՞ք այդ փաստաթղթում կան կետեր, որոնք դեռևս ճշտման կարիք ունեն: - Չեմ կարծում՝ կարիք կա, որ ես բնութագրեմ այդ փաստաթուղթը: Չնայած այն կարճ փաստաթուղթ է, բայց՝ բավականին բովանդակալից, և տարբեր ձևերով կարելի է մեկնաբանել: Սակայն ինձ համար այդ փաստաթուղթը...
1
...
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
...
1273