Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
16
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին` Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Խորապես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխվստահության և փոխօգնության վրա, հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ ի բարօրություն երկու ժողովուրդների», - մասնավորապես ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
16
12, 2020
Նայենք ճշմարտությանը, դասեր քաղենք այսօրվա սխալներից ու արդյունավետ քայլերով շարժվենք առաջ. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր...
15
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավարության հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
14
12, 2020
Անհրաժեշտ է կենտրոնացնել միջազգային իրավական պաշտպանության ոլորտի մասնագետների ամբողջ ներուժը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է իրավաբանական հանրության մի խումբ ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, փաստաբաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում կատարված և նախատեսվող միջազգային իրավական պաշտպանության միջոցառումները: Հանրապետության նախագահն ընդգծել է միջազգային իրավունքով և...
14
12, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը Climate Ambition Summit-ում կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին առաջարկել է նորարարական մոտեցում` «Պարտքը` ի նպաստ կլիմայի» բանաձևով
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում հանդես է եկել տեսաուղերձով: Վիրտուալ գագաթնաժողովը նախաձեռնել են Միավորված ազգերի կազմակերպությունը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ Իտալիայի ու Չիլիի հետ համագործակցությամբ: Գագաթնաժողովը միավորում է պետությունների ղեկավարների, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդների, որոնք պատրաստ են նոր պարտավորություններ ստանձնել կլիմայական փոփոխությունների դեմ...
13
12, 2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը
Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք: ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։ Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ...
1
...
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
...
1273