Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
05
10, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով պետական այցով ժամանել է Հռոմ
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պետական այցով ժամանել է Հռոմ: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, պաշտոնատար այլ անձինք: Հռոմի օդանավակայանում Հայաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իտալիայի՝...
05
10, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով պետական այցով կմեկնի Իտալիա
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով կմեկնի Իտալիա: Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա: Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Քուիրինալե պալատում նախատեսված է նախագահներ Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:...
05
10, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝ Ուսուցչի օրը: Նշում ենք բարդ ժամանակներում, մտահոգիչ ու ուժերի գերլարում պահանջող իրավիճակում, երբ ոչ միայն մեր հնարավորություններն ու ուժերը համատեղելու, մեր փորձն ու գիտելիքը ներդնելու, այլև նորովի սովորելու և սովորեցնելու կարիք ունենք՝ երբեք չզլանալով աշակերտ լինել և սովորել Ուսուցչից՝ այդ բառերի ամենալայն իմաստով: Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում: Պետականությունը ծնվում և...
04
10, 2021
Կոմիտաս վարդապետը կարողացավ հանճարեղ պարզությամբ նկարագրել հայկական ինքնությունը. «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում նախագահական նստավայրում տեղի է ունեցել դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը
«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, այսօր երեկոյան տեղի է ունեցել գերմանաբնակ հայ դաշնակահարուհի Դիանա Սահակյանի համերգը: Գիտաժողով-փառատոնի կազմակերպիչ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը խորհրդանշական է համարել գիտաժողով-փառատոնի համերգներից մեկը Հանրապետության նախագահի նստավայրում անցկացնելը, քանի որ Կոմիտասի պատմական դերակատարությունը հայ ժողովրդի...
04
10, 2021
Միասին կարող են փոքր, բայց նշանակալի ծրագրեր իրականացնել. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ Երևանում 2018թ. կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավար ընտրվելուց հետո՝ ուրախ է վերադառնալ Հայաստան և Հանրապետության նախագահի հետ քննարկել համագործակցության ուղղությունները, ինչպես նաև լսել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության...
04
10, 2021
Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր մեծ հաջողության համար. նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Արտեմ Փաթափության, Սիրելի հայրենակից, Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ` դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան այս տարվա մրցանակին: Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ...
1
...
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
...
1333