• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 11
    05, 2021
    Կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը մեծ ներուժ ունի. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի  Լոմոնոսովի անվան պետական համալսարան    Կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը մեծ ներուժ ունի. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ: Նշելով, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է կրկին գտնվել մի վայրում, որի հետ բազմաթիվ աշխատանքային շփումներ է ունեցել տարիներ առաջ՝ որպես ուսանող, գիտնական և դասախոս: Զրուցակիցներն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական...
  • 11
    05, 2021
    Նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել: 
  • 09
    05, 2021
    Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Նշանակալի այս օրը մենք գլուխ ենք խոնարհում մեր պապերի և հայրերի լուսավոր հիշատակի առջև, ովքեր զոհվել են հանուն խաղաղության և ազատության, հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր հերոսաբար պայքարել են թշնամու դեմ ռազմաճակատում և անձնուրաց աշխատել թիկունքում: Համոզված եմ, որ...
  • 09
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել են Կարմիր հրապարակում գտնող՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել մեծ զորահրամանատարի հիշատակին: 
  • 09
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Խորհրդային Միության հերոսներ Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Խորհրդային Միության հերոսներ Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմները: Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
  • 09
    05, 2021
    Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հիշատակին Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ այցելել են Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: 
1
...
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
...
1293
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: