Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
29
04, 2021
Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական սխալի շտկում է, այլև՝ ճիշտ ուղերձ Թուրքիային. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նամակում մասնավորապես ասվում է. «Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան մեկ դար, և որը կարևոր է ամբողջ աշխարհի հայերի, այդ թվում՝ ամերիկահայերի համար, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում ջանք և եռանդ չեն խնայել հանուն ճանաչման, և բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրել:...
29
04, 2021
Միասնական ջանքերով պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա առաջադեմ և ուժեղ երկիր. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբերը, Ֆրանսուա Պուպոնին, Գզավիե Բրըտոնը: Ողջունելով...
28
04, 2021
Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի ու բարեկամության հենքի վրա. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կալին Անաստասովը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Հայաստանի և Բուլղարիայի հարաբերությունները մշտապես կառուցվել են ամուր պատմամշակութային կապերի և երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամության հենքի վրա: Նշվել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների...
28
04, 2021
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ի պատասխան Նովրուզի և արեգակնային Նոր տարվա առիթով Հայաստանի նախագահի հղած շնորհավորական ուղերձի: Նամակում մասնավորապես ասվում է. «Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու,...
28
04, 2021
Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում. նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին
Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և...
27
04, 2021
Սեփական ցավը զգում են բոլորը, սակայն խորն ու մարդկային է զգալ ու կիսել ուրիշի՛ ցավը. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Հայաստանի և հայ ժողովրդի հարգելի բարեկամներ, Ապրիլի 24-ին միասին ոգեկոչեցինք ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի հիշատակը՝ բարձրաձայն ու շշուկով, մտովի ու բազմաձայն, հայերեն ու անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն, հունարեն, արաբերեն ու եբրայերեն, բոլոր այն լեզուներով, որոնց այբուբենն իր մեջ ցավի զգացողություն ունի: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը վերստին վկայեց, որ սեփական ցավը զգում են...
1
...
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
...
1278