Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն ամենահինն է Սինգապուրում։ Այն պետության կողմից պահպանվում է որպես ազգային հուշարձան։ Նախագահ Սարգսյանը երախտագիտությամբ նշել է, որ հայկական նյութական և հոգևոր ժառանգությունը Սինգապուրում պահպանվում է ամենայն հոգատարությամբ։ Հայաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ դրել եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
19
11, 2021
Հայաստանն ու Սինգապուրը փոխգործակցության մեծ ներուժ ունեն առողջապահության ու տեխնոլոգիաների ոլորտներում. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարան (NUS), հյուրընկալվել համալսարանի հեղինակավոր բժշկագիտական դպրոցում (NUS Medicine): Նախագահ Սարգսյանը ծանոթացել է բժշկագիտական ոլորտում աշխարհում առաջատար համարվող NUS Medicine-ի լաբորատորիաներում, քվանտային տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվող աշխատանքներին, հետազոտություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակումներին: Սինգապուրի...
18
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը Bloomberg New Economy Forum-ի շրջանակում խոսել է պետությունների հավաքական պատասխանատվության մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (Bloomberg New Economy Forum) շրջանակում որպես բանախոս հանդես է եկել կլիմայական փոփոխություններին, Covid 19-ի համավարակին և դրանցով պայմանավորված նոր մարտահրավերին վերաբերող թեմատիկ քննարկմանը: Համաժողովը միավորել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համավարակի գլոբալ ազդեցության հետևանքները, դրանք դիմակայելու...
18
11, 2021
Նախագահ Սարգսյանն ու Սինգապուրի փոխվարչապետը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական քաղաքականությունը համակարգող նախարար Հենգ Սուի Քիթի հետ: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-սինգապուրյան երկկողմ կապերի ընդլայնման հնարավորություններն ու համագործակցության ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, հաղորդակցության, գիտության, կրթության և մի շարք այլ ոլորտներում: Համակարծիք...
17
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ
Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ: Նրանք անդրադարձել են հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի նախագահը Սինգապուրի վարչապետին տեղեկություններ է հաղորդել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանն ու վարչապետ Լի Սյեն Լունը խոսել են մի շարք ոլորտներում երկկողմ...
17
11, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի հետ
Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբի հետ: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի նախագահները մտքեր են փոխանակել հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության, Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, մարդասիրական խնդիրների և...
1
...
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
...
1333