Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
30
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած...
30
04, 2021
Դուք և Ձեր թիմը ամեն ինչ արեցիք հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը. նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Նամակում մասնավորապես ասված է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացավ ԱՄՆ Կոնգրեսին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ «տեղի ունեցածը այլևս երբեք չպետք է կրկնվի»: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրվածության, եռանդի և բարոյական կամ ցանկացած այլ աջակցության միջոցով իրականացրեցին դա և նպաստեցին արդարության վերականգնմանը:...
30
04, 2021
Դիմում եմ Ձեզ և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` գերիների վերադարձն ապահովելու համար. նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում: Նախագահ Սարգսյանը նամակում մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի հարյուր հայ զինծառայողներ և...
29
04, 2021
Հայաստանն ու Ճապոնիան կարող են ավելին անել՝ մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար. նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսoր հավատարմագրերն է հանձնել Հայաստան Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում իր այցը Ճապոնիա՝ կայսեր գահակալության տոնակատարությանը մասնակցելու նպատակով, և խնդրել է իր ողջույնները փոխանցել կայսեր Նարուհիթոյին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը...
29
04, 2021
Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական սխալի շտկում է, այլև՝ ճիշտ ուղերձ Թուրքիային. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Նամակում մասնավորապես ասվում է. «Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան մեկ դար, և որը կարևոր է ամբողջ աշխարհի հայերի, այդ թվում՝ ամերիկահայերի համար, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում ջանք և եռանդ չեն խնայել հանուն ճանաչման, և բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրել:...
29
04, 2021
Միասնական ջանքերով պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա առաջադեմ և ուժեղ երկիր. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբերը, Ֆրանսուա Պուպոնին, Գզավիե Բրըտոնը: Ողջունելով...
1
...
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
...
1273