Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
01
06, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Սիրելի՛ երեխաներ, Այսօր ձեր մանկության պաշտպանության պաշտոնական օրն է: Բայց այն նախ և առաջ հիշեցում է մեզ՝ մեծահասակներիս, որ ձեզ ու ձեր մանկությունը պաշտպանելու ջանքերն անարդյունք կլինեն, եթե Հայրենիքը՝ մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և անվտանգ չլինեն: Միայն այդպիսի հայրենիքում դուք կարող եք իրականացնել ձեր և ձեր ծնողների, ձեր պապիկների ու տատիկների երազանքները: Սիրելի՛ ծնողներ, Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են: Նրանք...
28
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
28
05, 2021
Թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է մեզնից, յուրաքանչյուրիցս. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձն է: Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել: Հայաստանի առաջին հանրապետությունը ստեղծվեց այնպիսի պայմաններում, երբ վտանգված էին մեր ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը, վտանգ, որ կանխվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի...
27
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է հայտնել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու հերթական դեպքի և ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարելու վերաբերյալ, նշելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են վերջիններիս շուտափույթ վերադարձնելու...
27
05, 2021
Նախագահն անհետաձգելի է համարում հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: ԳՇ պետը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողներին գերեվարելու դեպքի և սահմանային իրավիճակի վերաբերյալ: Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարում համապատասխան մարմինների և առաջին հերթին՝ հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը...
26
05, 2021
Տարածաշրջանում ստեղծված բարդ պայմաններում չափազանց կարևոր է դարձել հայ-իրանական հարաբերությունների առավել խորացումը. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԻԻՀ ԱԳ նախարարին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը ողջունել է բարեկամ Իրանի արտգործնախարարի այցը և ընդգծել, որ Հայաստանն Իրանին համարում է վստահելի գործընկեր ու բարեկամ հարևան: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի պայմաններում չափազանց կարևոր են դարձել Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների առավել զարգացումն ու...
1
...
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
...
1273