Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
26
10, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին: Նախագահը շնորհավորել է Անդրեյ Կոնդակովին` Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նման հեղինակավոր ֆինանսական կազմակերպության նախագահ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ բանկի համագործակցությունը շարունակաբար կընդլայնվի: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները: Սերժ Սարգսյանը ողջունել է տնտեսության...
26
10, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին: Նրանք Հայաստանում են գտնվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում խորհրդի նիստի անցկացումը, ընդգծելով, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ կանոնադրական և ոլորտային մարմինների աշխատանքին: Սերժ Սարգսյանը կարևորել է մաքսային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված ԱՊՀ...
25
10, 2010
Նախագահ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի 65-ամյակի կապակցությամբ, այսօր այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ: Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի օրվա առթիվ շնորհավորել է գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային և կազմակերպության գործակալությունների ու հիմնադրամների բոլոր աշխատակիցներին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը, որը, Նախագահի խոսքով` ուղղված է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Հանրապետության ղեկավարը...
25
10, 2010
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Չիլիի Նախագահին` Չիլիի հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չիլիի Հանրապետության Նախագահ Սեբաստիան Պինյերա Էչենիկեին` Չիլիի հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ: Նախագահի շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Չիլիի բարեկամ ժողովրդին` հանքափորների փրկարարական աշխատանքների բարեհաջող ավարտի կապակցությամբ: Այս ողջ ընթացքում ուշադրությամբ և հուզմունքով հետևում էինք...
23
10, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության ղեկավարը եղել է Ախուրյանի տարածաշրջանում կառուցված շաքարի գործարանում: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, առկա խնդիրների և զարգացման ծրագրերի մասին զրուցել գործարանի ղեկավարության ու աշխատակիցների հետ: 2006 թվականից Ախուրյանի տարածաշրջանի Արևիկի նախկին բազայի տարածքում շաքարի գործարանի կառուցումը նպատակ ունի Հայաստանում վերականգնել...
23
10, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ
Պարո՛ն Նախագահ, ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը շաքարի գործարան այցելությունից հետո: -Երկար տարիներ Հայաստանում շաքար չէր արտադրվում, հիմա արտադրվեց: Մեր շաքարն ամենից լավը պետք է լինի: Իհարկե, կատարված աշխատանքը շատ տպավորիչ է, և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այս գործարանը մի քանի խնդիրներ է լուծելու. նախ` այս տարածաշրջանում ապահովելու է 1000 աշխատատեղ: Հիմա արդեն աշխատում է 700 հոգի: Իսկ 1000 կայուն աշխատատեղը` բարձր աշխատավարձով, շատ լուրջ խնդիրներ է լուծելու այս...
1
...
1102
1103
1104
1105
1106
1107
1108
1109
1110
1111
1112
...
1283