• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 07
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան առթիվ Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան 59-ամյակի առթիվ: Հանրապետության Նախագահն այդ առիթով նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահին, որում, մասնավորապես ասված է. «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ: Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը...
  • 07
    10, 2011
    Ավարտվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի պետական այցը Հայաստան Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ միասին մասնակցել են Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացման արարողությանը: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այնուհետև մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում ելույթ են ունեցել և միասին բացել Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը: Ֆրանսիայի հրապարակում երկու երկրների նախագահներին...
  • 07
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-սլովենական փոխգործակցության ակտիվացմանը: Հեռախոսազրույցը կայացել է սլովենական կողմի նախաձեռնությամբ:
  • 07
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ-ի և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4:1 հաշվով:
  • 06
    10, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքները:
  • 06
    10, 2011
    Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ և այցելել Մայր Տաճար: Նիկոլա Սարկոզին և Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել են Ծիծեռնակաբերդի...
1
...
1103
1104
1105
1106
1107
1108
1109
1110
1111
1112
1113
...
1361
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: