Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
23
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Էլբատ» ընկերություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանում մարտկոցների արտադրություն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն: Եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը: Գործարանի բացման արարողությունից հետո, Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական...
23
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովին
Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ: Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերևս, ամենակարևոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը և վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետևանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում և ամրագրվում էին Հայաստանի...
23
11, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը: Հոբելյանի առիթով` «Կոմիտասին...» համերգ-ներկայացումից բացի, Կամերային երաժշտության տանը կայացել է «Կոմիտաս, կյանքը և գործը» էլեկտրոնային գրքի` մուլտիմեդիա սկավառակի շնորհանդեսը, ցուցադրվել են Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակներ և գրքեր` «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում» երաժշտական մատենաշարը, Կոմիտաս...
22
11, 2010
Նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների բանակցություններից հետո, նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն:
18
11, 2010
Նախագահը Մոսկվայում հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական և մշակութային գործիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` այսօր երեկոյան վերադարձել է Երևան: Այցի վերջին օրը Նախագահը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական և մշակութային գործիչների հետ: Հանրապետության ղեկավարը տարբեր ոլորտներում ՀՀ պետական պարգևների արժանացած գործիչներին հանդիպման ժամանակ շնորհավորել և հանձնել է պարգևները: Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած...
17
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը: Նախագահը բարձր է գնահատել «Ռուսաստանի հայերի միության» շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը: Հանրապետության ղեկավարը Միությանը շնորհավորել է հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի...
1
...
1096
1097
1098
1099
1100
1101
1102
1103
1104
1105
1106
...
1283