Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
...
27
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Սարանիստ» ընկերություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Սարանիստ» ընկերության ապակե տարաներ արտադրող գործարան, որտեղ ընթացիկ ամսում գործարկվել է արտադրական հզորությունների ընդլայնման ծրագիրը: Ժամանակակից լաբորատորիայի կառուցման և նոր հոսքագծերի ներդրման արդյունքում, գործարանը հնարավորություն է ստացել մեծացնել հոսքագծերի թողունակությունը, ավելի բարձրացնել արտադրանքի որակը: Հանրապետության ղեկավարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, արդիականացման...
27
11, 2010
Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ կուսակցության կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը, նաև որպես Կուսակցության նախագահ, ՀՀԿ 20-ամյակի առթիվ շնորհավորել է կուսակցական ընկերներին` կարևորելով կանանց դերն ու ակտիվ գործունեությունը քաղաքական կյանքում: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համակուսակից կանանց հետ քննարկել նրանց բոլոր գաղափարներն ու նախաձեռնությունները,...
26
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Աստանայում կայանալիք ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
25
11, 2010
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Նկատի առնելով, որ ՀՀ ԱԺ-ում արդեն իսկ ձևավորվել է Հայաստան-Թուրքմենստան բարեկամության խումբ, Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Մեջլիսի...
24
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան: Աշգաբատի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատև զրույց են ունեցել: ՀՀ Նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի և...
23
11, 2010
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո-2010» տասներորդ ցուցահանդեսի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո-2010» տասներորդ միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ձեռնարկություններ, փոքր և միջին բիզնեսը ներկայացնող տնտեսվարող ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող` սննդի արտադրությամբ զբաղվող 20-ից ավելի արտերկրյա ձեռնարկություններ: Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն,...
1
...
1095
1096
1097
1098
1099
1100
1101
1102
1103
1104
1105
...
1283