• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 07
    02, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ: ԱԺ խոսնակը ողջունելով նախագահին նշել է, որ նման այցելությունը կարևոր քայլ է երկկողմ համագործակցության խթանման համար: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հույս հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև շարունակական բնույթ կկրեն:...
  • 07
    02, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան ներքին և արտաքին իրադրության վերաբերյալ, անդրադարձել վերջին տարիներին երկրում կատարված փոփոխություններին և բարեփոխումներին: Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Վահագն Խաչատուրյանը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: 
  • 07
    02, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Ողջունելով նախագահին Հունգարիայի վարչապետը նշել է. «Պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Հունգարիա այցելության համար. տեղյակ եմ, որ երեկ շատ արդյունավետ հանդիպում և զրույց եք ունեցել մեր երկրի նախագահի հետ: Այս հանդիպումները կարևոր են մեր երկրների հարաբերությունների ներկայիս փուլում: Հուսով եմ նաև, որ դրանք դրականորեն կազդեն նաև տնտեսական...
  • 07
    02, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան: Համալսարանի մուտքի մոտ նախագահ Վահագն Խաչատուրյանին դիմավորել են Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը և համալսարանի ռեկտոր Գեզա Կումինեցը: Ողջունելով ներկաներին, նախագահ Խաչատուրյանն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ և ավելին՝ կարծում եմ խորհրդանշական է, քանզի Ձեր...
  • 06
    02, 2024
    Ի պատիվ պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի անունից տրվել է պաշտոնական ճաշ Ի պատիվ պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի անունից տրվել է պաշտոնական ճաշ Ի պատիվ պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Պաշտոնական ճաշի մեկնարկին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին հայ-հունգարական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել է Երախտագիտության մեդալով։ Նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, բարձր գնահատել երկկողմ...
  • 06
    02, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ Պաշտոնական այցով Հունգարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ զետեղել հուշակոթողի մոտ: 
1
...
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
...
1336
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: