13
12, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:

Ողջունելով դեսպանին նախագահը շնորհավորել է նրան և Ռումինիայի ղեկավարությանն ու ժողովրդին և հաջողություններ ու բարգավաճում մաղթել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ իր ջանքերն է ներդնում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության առաջմղման նպատակով քայլերի ակտիվացման շուրջ հարցեր:

Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խթանման հնարավորություններին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային ընդհանուր իրադրության և զարգացումների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները խաղաղ բանակցային ուղիով և ժողովրդավարության զարգացման սկզբունքների գերակայությամբ հաղթահարելու կարևորությունը:

← Վերադառնալ