Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
08, 2024
Ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի ստեղծագործական ժառանգության մի մասը տեղափոխվել է Հայաստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, սույն թվականի հուլիսի 27-ին ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:
Հանրապետության նախագահի աշխատակազմի օժանդակությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում առաջիկայում կկայանա հավաքածուի ցուցադրությունը, այնուհետև ստեղծագործությունների մի մասը կհատկացվի պատկերասրահի մարզային մասնաճյուղերին և մարզային այլ թանգարանների ու ցուցասրահների: