01
07, 2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամի (ASOF) փոխնախագահ Մերի Փափազյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության հիմնադրամի (ASOF) փոխնախագահ, ԱՄՆ Սան Խոսե համալսարանի նախկին ռեկտոր Մերի Փափազյանին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական և գիտական համակարգում իրականացվող բարեփոխումների գործընթացի, ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու և ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման շուրջ: Երկուստեք կարևորվել է որակյալ ու մրցունակ միջնակարգ և բարձրագույն կրթական համակարգ ունենալու անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հասարակության մեջ ապագա առաջնորդների ձևավորման ծրագրերի խնդրին, ինչպես նաև գյուղատնտեսության, ջրային պաշարների արդյունավետ կառավարման և մի շարք այլ ոլորտներում Սփյուռքում առկա գիտելիքների և փորձագիտության օգտագործմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հեռանկարներին:
 

← Վերադառնալ