06
12, 2023

Հանրապետության նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կոլումբիայի դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյռան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Եկող տարում մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը, ինչը լավ առիթ է, որպեսզի ակտիվացնենք մեր հարաբերություններն ու համագործակցության նոր հնարավորություններ փնտրենք, և այս առումով նույնպես Ձեր նշանակումը կարևոր է»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ իր ջանքերը կներդնի Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցության խթանման և հարաբերությունների սերտացման գործին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգերի ձևավորման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել մուտքի արտոնագրերի ազատականացման, գործարար շրջանակների միջև կապերի հաստատման հնարավորություններին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական հանդիպումների և փոխայցելությունների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության խթանման կարևորությունը: 

← Վերադառնալ