09
11, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախագահին է ներկայացրել տնտեսական ակտիվության ընդհանուր ցուցանիշերն ու զարգացման միտումները: Զրույցի ընթացքում քննարկվել են երկրի տնտեսության տարբեր ճյուղերում և ուղղություններում նկատելի տեղաշարժերը, գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից պահանջներին համահունչ մեթոդների և տնտեսության կազմակերպման նորագույն մեխանիզմների ներդրման հեռանկարներն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու արտաքին նոր սպառման շուկաների ձեռքբերման ուղղությամբ արվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է արտահանման խթանման նոր ուղղություններ գտնելուն ուղղվածք ջանքերի կարևորությունը և այս հարցում հայաստանյան արտահանողներին աջակցությունը:

Վահան Քերոբյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է հայտնել նաև նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ:
 

← Վերադառնալ