Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նիգերիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Նիգերիայի արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանի հետ:
Ողջունելով դեսպանին նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի համար:
«Վստահ եմ, որ պաշտոնավարման ընթացքում Ձեր կատարած մեծ աշխատանքը միտված է եղել Նիգերիայի և Հայաստանի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը, հուսով եմ նաև, որ ապագայում էլ համատեղ ջանքերով կկարողանանք իրականացնել մեր երկրների համագործակցության ողջ ներուժը»,- ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը շեշտել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր ջանքերը ներդրել է երկու երկրների հարաբերությունների զարգացման փոխգործակցության ներուժի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիգերիայի միջև բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման խթանման հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում և ուղղություններում համագործակցության զարգացման հեռանկարներին:
Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը և Նիգերիան արդյունավետ կերպով գործակցում են միջազգային տարբեր հարթակներում և հույս է հայտնել, որ երկու երկրները շարունակաբար կզարգացնեն երկկողմ օրակարգերը: