Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Կատարի տնտեսական համաժողովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ը աշխատանքային այց կկատարի Կատարի Պետություն՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
«Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող Կատարի երրորդ տնտեսական համաժողովն անցկացվում է Կատարի էմիրի բարձր հովանու ներքո: Համաժողովը նվիրված է համաշխարհային տնտեսության առջև ծառացած հրատապ մարտահրավերներին, ինչպես նաև դժվար տնտեսական պայմաններում համաշխարհային աճի համար նոր ճանապարհային քարտեզի մշակմանը:
Համաժողովի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում կունենա Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Այցի ընթացքում նախատեսվում են Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Նախագահը կհանդիպի նաև Կատարի հայ համայնքի ներկայացուցիչներին: