Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
11, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի տնօրեն Ամիթավ Բաներջին:
Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգային մարտահրավերների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը, որը սակայն հանդիպում է խոչընդոտների՝ ի դեմս Ադրբեջանի պարբերական ագրեսիվ քայլերի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի և հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: