07
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի ականավոր գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսսոնին և «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի ականավոր գրող, ճանապարհորդ, լրագրող,  Սիլվեն Տեսսոնին և «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին:


Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է.
«Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, դուք միշտ սպասված հյուրեր եք մեզ համար: Բարեկամներին տեսնելը միշտ հաճելի է մեզ համար: Ես համոզված եմ, որ Հայաստանում Ձեզ շատերն են ճանաչում, ձեր գործունեությանը ծանոթ են, առավել ևս, որ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում դուք մեծ դեր եք ունեցել ճշմարտությունը ներկայացնելու առումով: Վերջին 30 տարում, պատերազմների ընթացքում միշտ մեկ խնդիր է եղել՝ ճշմարտությունը ներկայացնելը: Այն ինչ-որ մենք ենք ցանկացել որ ներկայացվի աշխարհին ու մարդկանց շատ դեպքերում չի հաջողվել՝ հատկապես ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում, բայց հետագայում այդ աշխատանքները մի քիչ հեշտացան: Արդեն կայիք դուք, 90-ականների ձեր նախորդները, մեր գործընկերները, որոնք մեզ հնարավորություն տվեցին անշահախնդիր ձևով ներկայացնել իրականությունը»:

Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրվեցին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման բանակցություններից, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստանի ակնկալիքներից ու  միջազգային դիտորդական խմբի տեղակայման շուրջ առկա խոչընդոտներից և հնարավորություններից: Նախագահ Խաչատուրյանը մանրամասներ ներկայացրեց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և շեշտեց, որ նմանօրինակ առաքելությունները յուրօրինակ մեխանիզմներ են ռազմական էսկալացիանների կանխման համար:

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության «Երախտագիտության մեդալով» պարգևատրեց Սիլվեն Տեսսոնին և Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին:

 

 

 

← Վերադառնալ