16
09, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Դանգ Մին Խոյը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք բոլոր նախաձեռնություններում:

Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ անընդունելի և խստորեն դատապարտելի է ցանկացած պատերազմական գործողություն և քաղաքացիական բնակչության հրետակոծություն: Նրա խոսքով՝ Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա հակազդեցության, ինչպես նաև միջազգային հանրության հասցեական արձագանքի:

← Վերադառնալ