Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
06, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։
Դեսպան Ջանիտա Աբևիկրեմա Լիյանագեն ընդգծել է, որ առավելագույն ջանք կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, կապերի ակտիվացման համար:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության նշանակալի ներուժ է առկա զբոսաշրջության, առևտրի, կրթության, մշակույթի, գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։