18
01, 2022

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական​ փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական​ փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ:

Նախարար Ալ-Մուհեյրին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ ​ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝​ կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների խնդիրներին նվիրված ​ համաժողովներին մասնակցելու համար։ Նշելով, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը (COP28) 2023թ տեղի է ունենալու ԱՄԷ-ում, նա ներկայացրել է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու​ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իր երկրի կողմից նախատեսվող մի շարք քայլեր։

Նախագահ Սարգսյանը և նախարարը քննարկել են կայուն զարգացում ապահովող մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության ընդլայնմանը, համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ