14
12, 2021

Ձեզնից ստացած իմաստուն դասերը ոչ միայն գիտության, այլև հայրենասիրության, քաղաքացի-մարդ լինելու մասին են. նախագահ Սարգսյանը շնորհավորել է պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ձեր հարուստ կենսագրությունը միմյանց շաղկապված շրջափուլերի կուռ ամբողջու­թյուն է: Տասնամյակներ շարունակ մտավորականի Ձեր ուսերին արժանապատվորեն եք տարել հայ երիտասարդներին կրթելու ու հայեցի դաստիարակելու, հայապահ­պանության դժվարին առաքելության Ձեր բաժինը:

Մեծ է Ձեր ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, սերունդ­ների դաստիարակման և, մասնավորապես, դիվանագիտական կադրերի պատ­րաստ­ման գործում:

Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը: «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործունեության շրջանակներում ավելի քան 20 տարի Արցախում իրականացվել են հայրենասիրական-բարեգործական բազ­մա­թիվ միջոցառումներ:

Հարգարժան պրոֆեսոր,

Ձեզ աշակերտած տարբեր սերունդների ներկայացուցիչների գնահատմամբ՝ Ձեզնից ստացած իմաստուն դասերը ոչ միայն գիտության, այլև հայրենասիրության, քաղաքացի-մարդ լինելու մասին են»: 

← Վերադառնալ