Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
10, 2021
Բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն. Քուիրինալե պալատում տեղի է ունեցել նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի հրաժեշտի հանդիպումը
Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ։
Նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը, նշել, որ երկու երկրներն ունեն ընդհանուր շատ հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ և երկկողմ բարեկամությունը շարունակ ամրապնդելու մեծ ցանկություն:
Զրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի պաշտոնական արարողությունը: