Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
05, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյանի մահվան կապակցությամբ:
Հեռագրում մասնավորապես ասվում է.
«Կորուստը չափազանց մեծ է Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության համար, քանզի ի դեմս նրա՝ հայ ժողովուրդը կորցրեց Կաթողիկե եկեղեցու հավատարիմ սպասավորի, ականավոր ու հայրենանվեր ազգային գործչի, որը մեծ նվիրումով, անսպառ եռանդով ու հավատով էր ծառայում եկեղեցուն և ժողովրդին: Նշանակալի են Կաթողիկոս Պատրիարքի անձնական ջանքերը՝ ուղղված հայապահպանությանը և հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի զարգացմանը:
Անգնահատելի է նաև նրա ավանդը միջեկեղեցական հարաբերությունների խորացման և ընդլայնման գործում»: