25
04, 2020

Համագործակցության և համատեղ ջանքերի ներդրման միջոցով հնարավոր կլինի հաղթահարել համավարակի հետևանքները․ նախագահը պատասխան նամակ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատասխան նամակ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին՝ շնորհակալություն հայտնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում նախագահին և հայ ժողովրդին ուղղված քաջալերանքի խոսքերի համար:

«Սա միգուցե ամենաբարդ ժամանակաշրջանն է, որում հայտնվել է աշխարհը վերջին տասնամյակների ընթացքում և որն իր ազդեցությունն է թողնում համաշխարհային հանրության վրա։ Կարծում եմ, համընդհանուր քայլեր պետք է ձեռնարկվեն՝ համավարակի հետևանքով տնտեսական վնասների մեղման և իրավիճակի վերականգնման համար։ Արդյունքների հնարավոր կլինի հասնել միայն համագործակցության և համատեղ ջանքերի ներդրման միջոցով։ Հետևաբար, այս իրավիճակում ուժերի միավորումը, փորձի փոխանակումը և փոխօգնությունն շատ կարևոր է»,-մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։

Նա նաև իր ցավակցությունն է հայտնել գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին և Կանադայի բարեկամ ժողովրդին՝ օրեր առաջ Նովա Սքոշիա նահանգում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ։

 

← Վերադառնալ