Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
04, 2020
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի նորընտիր նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի Հանրապետության զարգացմանն ուղղված ծրագրերին: