Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ ժողովրդավարության և մրցակցային պայքարի սկզբունքների պահպանմամբ։
Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը կարևորել են Արցախի կայունությունը և անվտանգությունն, ինչը Հայաստանի, Արցախի և համայն հայության խնդիրն ու նպատակն է։
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Արցախում նոր կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներով։