16
09, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային ասպարեզում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի միջև համագործակցությանը:

Արման Թաթոյանը մասնավորապես տեղեկացրել է, որ միջազգային համապատասխան կառույցներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ճանչվել է առաջատար, և միջազգային կառույցների աջակցությամբ այն ներդրվում է մի շարք երկրներում:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերն ու ակտիվ գործունեությունը՝ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր ուղղություններով:

 

← Վերադառնալ