11
06, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում: Նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռևս անավարտ քանդակներով: Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաև ազգային միասնականության գաղափարն է:

Նախագահին են ներկայացվել նաև քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում:

Արվեստագետները նախագահին պատմել են իրենց ծրագրերի մասին, մտքեր փոխանակել ժամանակակից արվեստի զարգացման միտումների շուրջ: 

← Վերադառնալ