29
04, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՄԸՄ պատվիրակության հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՄԸՄ ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները: ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է այսուհետ ևս իր ծրագրերով աջակից լինել Հայաստանին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ՀԸՄԸ-ն միավորելու, համախմբելու, կրթելու կարևոր գործունեություն է իրականացնում հայկական սփյուռքում: Այս համատեքստում նախագահն անհրաժեշտ է համարել, որ կառույցն ավելի մեծ եռանդով շարունակի ազգային ինքնության պահպանմանը և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմանն ուղղված իր կարևոր գործառույթը: Աջակցելու իր պատրաստակամությունը հայտնելով՝ նախագահն ասել է, որ սփյուռքում անելիքները շատ են, և նոր մոտեցումների անհրաժեշտություն կա՝ նոր ժամանակների ու նոր սերնդի պահանջներին և խնդիրներին համահունչ:

Հանդիպման ավարտին ՀՄԸՄ պատվիրակության անդամները նախագահ Արմեն Սարգսյանին են նվիրել կազմակերպության 100-ամյակի առթիվ թողարկված նամականիշը:  

← Վերադառնալ