03
09, 2018

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ անցյալ տարի նշվեց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է ամփոփելու քառորդդարյա համագործակցությունն ու նախանշելու երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության խորացման ուղղություններն ու հեռանկարները:

 

Կողմերն անդրադարձել են նաեւ այն ոլորտներին, որոնք ունեն փոխշահավետ համագործակցության ակտիվացման մեծ ներուժ եւ կարող են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը: Նրանք մասնավորապես կարեւորել են գործակցությունը բանկային համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մշակութային փոխանակումների, գիտական եւ կրթական ոլորտներում ծրագրերի իրականացումը:

 

← Վերադառնալ