15
05, 2018

Նախագահ Սարգսյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերին

 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագ) փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահն արձանագրել է հայ-շվեդական հարաբերությունների բարձր մակարդակը, որոնք բնութագրվում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ և ընդգծել է խորհրդարանականների դերը միջպետական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել 2010 թվականին Շվեդիայի Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման ու կիրառման կարևորությանը:

Զրուցակիցների խնդրանքով ՀՀ նախագահն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

← Վերադառնալ